12:05  ,  14 հուլիսի, 2015

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ Sky Sport-ի պրոմոհոլովակում

Sky Sport News HD ալիքը ներկայացրել է գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի պրոմոհոլովակը, որի հերոսը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Տեսանյութում Մխիթարյանին խաղադաշտ ուղեկցող երեխան նրան պատմում է իր ընտանիքի հեռուստատեսային նախասիրությունների մասին:

«Ծնողներս ունեն Sky, իսկ մայրս դիտում է սերիալներ եւ օպերաներ: Ես «Բորուսիայի» երկրպագու եմ, բայց եղբայրս երկրպագում է «Շալկեին», այդ պատճառով ստիպված եմ խաղերը դիտել ինտերնետով: Իրական կյանքում դու ավելի լավ տեսք ունես, քան՝ էրկրանին»,- տեսանյութում Մխիթարյանին ասում է փոքրիկը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 2015/16թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 14-ին, իսկ Դորտմունդի «Բորուսիան» առաջին տուրում մրցելու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով