Հայաստանի հավաքականի թեկնածու Ալեքսանդր Կարապետյանը փորձաշրջան է անցնում գերմանական «Էրցգեբիրգե Աուե» ակումբում, հաղորդում է 3-liga.com-ը:
Ավարտված մրցաշրջանում «Էրցգեբիրգե Աուեն» կորցրել է տեղը Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում, իսկ հայ հարձակվողը հանդես էր գալիս Լյուքսեմբուրգի «Դյուդելանժում» եւ խփած 15 գոլով երկրորդ տեղը գրավեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում:
Հիշեցնենք, որ 27-ամյա Կարապետյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2014-ի հոկտեմբերին կայացած սերբերի հետ Եվրո-2016-ի ընտրական խաղում, սակայն վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում