09:41  ,  1 հուլիսի, 2015

«Ռեալը» կվերադարձնի «Էսպանյոլի» կիսապաշտպանին

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» առաջին նորեկը կլինի «Էսպանյոլի» իսպանացի եզրային կիսապաշտպան Լուկաս Վասկեսը: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Կոլեն, գրում է Goal.com-ը:

Վասկեսի տեղափոխության համար Արքայական ակումբը կվճարի 1 միլիոն եվրո, սակայն «Էսպանյոլը» կպահպանի 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 25 տոկոսը:

Լուկաս Վասկեսը նախորդ ամռանը «Ռեալից» էր տեղափոխվել «Էսպանյոլ», սակայն մադրիդցիներն ունեն նրան վերադարձնելու հնարավորություն: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 33 խաղի եւ խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում