14:18  ,  26 հունիսի, 2015

Հայ մրցավարները՝ Եվրոպայի լիգայում

Հունիսի 30-ին եւ հուլիսի 2-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին, իսկ հուլիսի 7-ին եւ 9-ին՝ պատասխան հանդիպումները: Հունիսի 30-ին կայանալիք «Պրոգրես» (Լյուքսեմբուրգ) - «Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը եւ Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հուլիսի 9-ին կայանալիք «Վադուց» (Լիխտեյնշտեյն) - «Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) պատասխան հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրա օգնականները կլինեն Էրիկ Արեւշատյանը եւ Վանիկ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Զավեն Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում