23:52  ,  22 հունիսի, 2015

Sport-express. Ակնհայտ է, որ Յուրա Մովսիսյանի առաջընթացին խանգարում էր Յակինը

Sport-express-ը վերլուծել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակողական ներուժը՝ եզրահանգելով, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առաջընթացին խանգարել է ռուսական թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը:

«Մեկ մրցաշրջանի ընթացքում «Մոնպելյեում» ավելի շատ գոլ խփած, քան «Սպարտակի» բոլոր հարձակվողները միասին, Բարիոսը վերջնականապես հեռացավ Ռուսաստանից: «Սպարտակի» երկրորդ հարձակվող Ձյուբան տեղափոխվեց «Զենիթ»: Մնացել են երեք հարձակվողներ՝ Մովսիսյանը, Դավիդովը եւ Կրոտովը: Բոլորն էլ պետք են «Սպարտակին»: Կրոտովն ու Դավիդովը կշարունակեն աճել, եթե Ալենիչեւը նրանց վստահի: Սպասվում է, որ նոր մարզիչը կվստահի երիտասարդներին:

Մեկ տարվա անկումից հետո Մովսիսյանը կարող է վերադարձնել նախկին մարզավիճակը: Ակնհայտ է, որ հայ ֆուտբոլիստի առաջընթացին խանգարում էր Յակինը: Սակայն դա քիչ է: «Սպարտակին» անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակի հարձակվող: Հստակ է, որ մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը «Սպարտակը» ձեռք կբերի նոր հարձակվողի»,- գրում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 16 հանդիպման, խփել է երկու գնդակ եւ կատարել է երեք գոլային փոխանցում: Յակինին փոխարինել է Դմիտրի Ալենիչեւը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում