14:57  ,  20 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Բարսեղյանն ու Երանոսյանը լքեցին պայքարը

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Երեք մրցավարների հաշվարկով, Սամվել Բարսեղյանը պարտություն է կրել 28:29, 28:29, 27:30 հաշվով:

Վրաստանը ներկայացնող 60 կգ քաշային Օթար Երանոսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ալբերտ Սելիմովի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: Երեք մրցավարների նիշերի գումարով, Օթար Երանոսյանը պարտվել է 28:29, 27:30, 27:30 հաշվով:

Հունիսի 20-ի երեկոյան մրցահերթում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմենամարտի հունգարացի Նանդոր Ցոկայի հետ:

Բռցնքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կլինի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին, երեկոյան մրցահերթում: Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի ուկրաինացի Վիկտոր Պետրովը:

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Արամ Ավագյանը մրցել էր բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ եւ պարտություն կրել 1։2 հաշվով։

49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։

81 կգ քաշային Նիկոլ Արությունովը մեկնարկային գոտեմարտում 0:3 հաշվով պարտվել էր լեհ Յորդան Կուլինսկուն՝ լքելով պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում