Տեսանյութում ներկայացված է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մեկ տարվա բուժումն ու վերականգնողական մարզումները 2014թ. մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում ստացած ծնկահոդի վնասվածքից հետո։ 2015թ. մայիսի 30-ին Օզբիլիսն ապաքինումից հետո անցկացրեց առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում խաղալով Պերմի «Ամկարի» դեմ։
Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ նաեւ հունիսի 13-ին Երեւանում կայացած Հայաստան - Պորտուգալիա ընտրական խաղում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում