13:18  ,  19 հունիսի, 2015

Արաս Օզբիլիսի վերականգնողական ծանրագույն աշխատանքը՝ տեսանյութով

Տեսանյութում ներկայացված է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մեկ տարվա բուժումն ու վերականգնողական մարզումները 2014թ. մայիսի 31-ին Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում ստացած ծնկահոդի վնասվածքից հետո։ 2015թ. մայիսի 30-ին Օզբիլիսն ապաքինումից հետո անցկացրեց առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում խաղալով Պերմի «Ամկարի» դեմ։

Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ նաեւ հունիսի 13-ին Երեւանում կայացած Հայաստան - Պորտուգալիա ընտրական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում