01:51  ,  17 հունիսի, 2015

Յուրա Մովսիսյան. Հանգչեք խաղաղությամբ, պարոն Քըրք Քըրքորյան

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավակցություն է հայտնել միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ: Ամերիկահայ գործարարն ու բարերարը մահացել է 98 տարեկանում:

«Նա միշտ հիշում էր հայրենիքը եւ շատ էր սիրում Հայաստանը, միշտ աջակցում էր: Ձեր գործը շարունակում է ապրել: Հանգչեք խաղաղությամբ պարոն Քըրք Քըրքորյան»,- Ֆեյսբուքում գրել է Յուրա Մովսիսյանը:

Լեգենդար բիզնեսմենը «Ֆորբսի» գնահատականով աշխարհի 393-րդ ամենահարուստ մարդն էր, որի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում