19:09  ,  11 հունիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականին եւ Ռոնալդուին հայհոյանքներով դիմավորեցին Երեւանում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Երեւան՝ Հայաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը։ Հայաստանի ազգային թիմի ՖԱՖ շարժման ակտիվիստները հայհոյանքներով են դիմավորել Արքայական թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Երեւանում անցկացրած երկու հանդիպումներում հաղթանակ չի տարել՝ բավարարվելով 0։0 եւ 1։1 հաշվով ոչ ոքիներով։

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով