00:18  ,  3 հունիսի, 2015

Արաս Օզբիլիսը եւս ժամանել է հայրենիք (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւս ժամանել է հայրենիք՝ Պորտուգալիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը նախապատրաստվելու: Ավելի վաղ Հայաստան էր ժամանել Մարսելի «Օլիմպիկի» եւ ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:

«Ես արթնանում եմ այսպես»,- Instagram-ում գրել է Օզբիլիսը՝ տեղադրելով Արարատի լուսանկարը:

Հիշեցնենք, որ ծնկի ծանր վնասվածքից հետո ապաքինված Օզբիլիսը խաղադաշտ վերադարձավ Պերմի «Ամկարի» դեմ Ռուսաստանի առաջնության վերջին տուրում:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը հունիսի 13-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով