13:16  ,  29 մայիսի, 2015

Մեսի. «Յուվենտուսն» ուժեղ է ֆիզիկապես եւ ունի Տեւես

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին:

«Գիտենք, որ բարդ է լինելու, սակայն ունենք հաղթելու լավ շանսեր: Դրա հետ մեծ հույսեր ենք կապում: Խաղալու ենք բարդ մրցակցի դեմ: «Յուվենտուսը» ֆիզիկապես հրաշալի է պատրաստված եւ ունի Կարլոս Տեւեսի պես ուժեղ ֆուտբոլիստ: Եզրափակիչում ամեն բան կարող է տեղի ունենալ, բայց մենք պատրաստ ենք խաղալ այնպես, ինչպես մրցաշրջանի նախորդ հանդիպումներում»,- Արգենտինայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոնին կատալոնական ակումբը հանդիպելու է հունիսի 6-ին Բեռլինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում