10:28  ,  28 մայիսի, 2015

Գեղարդ Մուսասին մարտահրավեր է նետել Վիտոր Բելֆորտին

Հոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի (MMA) հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ցանկանում է մենամարտել բրազիլացի Վիտոր Բելֆորտի հետ, հաղորդում է Bleacherreport-ը:

Մուսասին 38-ամյա բրազիլացուն առաջարկել է հանդիպել սեպտեմբերի 26-ին Ճապոնիայում կայանալիք UFC Fight Night 78 մրցաշարում:

Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում 29-ամյա Մուսասին մայիսի 17-ին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր կիպրոսցի Կոստաս Ֆիլիպուին: Հայ մարտիկը ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում