01:22  ,  17 մայիսի, 2015

Գեղարդ Մուսասին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ (ֆոտո)

Ֆիլիպիններում կայացած UFC Fight Night 66 խառը մենամարտերի (MMA) մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) վստահ հաղթանակ է տարել կիպրոսցի 35-ամյա Կոստաս Ֆիլիպուի նկատմամբ:

3 ռաունդանոց մենամարտում 29-ամյա Մուսասին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30:27: Դա հայ մարտիկի երկրորդ հաղթանակն էր 2015-ին:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում։ Չորս տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում