00:55  ,  25 մայիսի, 2015

«Բետիսը» վերադարձավ Պրիմերա

Սեւիլիական դերբին վերադառնում է Իսպանիայի առաջնություն: Իսպանական Սեգունդայի 40-րդ տուրում «Բետիսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ալկորկոնին» եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեց տեղն ուժեղագույնների լիգայում:

Սեւիլիական ակումբից ընդամենը մեկ տարի պահանջվեց Պրիմերա վերադառնալու համար: Այսպիսով, Իսպանիայի առաջնությունում դարձյալ կկայանա երկրի լավագույն դերբիներից մեկը «Բետիսի» եւ «Սեւիլիայի» միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում