17:10  ,  18 մայիսի, 2015

Հռոմի մրցաշարերի լավագույն հարվածները

ATP-ի եւ WTA-ի մամուլի ծառայությունները ներկայացրել են Հռոմում կայացած թենիսի կանանց եւ տղամարդկանց մրցաշարերի լավագույն հարվածները:

Հիշեցնենք, որ կանանց մրցաշարի եզրափակիչում ռուս Մարիա Շարապովան հաղթել էր իսպանուհի Կարլա Սուարես-Նավարոյին, իսկ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տղամարդկանց պայքարի վճռորոշ մրցախաղում ուժեղ էր գտնվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից:

27-ամյա Ջոկովիչը նվաճեց կարիերայի 53-րդ տիտղոսը, իսկ 28-ամյա Շարապովան՝ 35-րդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում