20:25  ,  17 մայիսի, 2015

Շարապովան՝ Հռոմի մրցաշարի հաղթող

Ռուս Մարիա Շարապովան նվաճեց Հռոմում կայացած թենիսի կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետը 3 սեթում կամային հաղթանակ տարավ իսպանացի Կարլա Սուարես-Նավարոյի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 2 ժամ 35 րոպե եւ ավարտվեց 4:6, 7:5, 6:1 հաշվով:

28-ամյա Շարապովան նվաճեց կարիերայի 35-րդ եւ այս տարվա երկրորդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում