00:05  ,  18 մայիսի, 2015

Մուրատ Յակինը մրցաշրջանի վերջում կհեռանա «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի վերջում լքելու է զբաղեցրած պաշտոնը, գրում է «Спорт-Экспресс»-ը:

Թուրքական արմատներով շվեյցարացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը: «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո նշել էր, որ ակումբի ղեկավարությունը չի քննարկել Յակինին հեռացնելու տարբերակը:

ԲԿՄԱ-ի դեմ դերբիից հետո Մուրատ Յակինին նկատել են Մոսկվայի օդանավակայանում: Ռուսական մամուլի համաձայն՝ նա որոշել է հանգստյան օրերը Շվեյցարիայում անցկացրել ընտանիքի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում