00:53  ,  17 մայիսի, 2015

ՊՍԺ-ն երրորդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Մոնպելյեին» եւ երրորդ տարին անընդմեջ ապահովեց չեմպիոնի տիտղոսը: Փարիզցիները 5-րդ անգամ հռչակվեցին Ֆրանսիայի չեմպիոն: 

«Լիոնը» տանը 1:1 հաշվով ավարտեց «Բորդոյի» դեմ խաղը եւ, ապահովելով երկրորդ տեղը, նույնպես նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Երրորդ տեղի համար պայքարող «Մարսելը» մրցակցի խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց «Լիլին», իսկ «Մոնակոն» տանն ուժեղ գտնվեց «Մեցից»՝ 2:0: Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը «Մարսելի» փոխարինողների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» տանը 1:1 հաշվով ավարտեց «Լորյենի» դեմ հանդիպումը եւ 45 միավորով 13-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Էվիանը», «Մեցի» ու «Լանսի» պես զրկվեց տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու հնարավորությունից:

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր

«Մոնպելյե» - ՊՍԺ՝ 1:2

Անտոնի Մունյե, 40 – Բլեզ Մատյուիդի, 17, Էզեկյել Լավեսի, 25

«Լիլ» - «Մարսել»՝ 0:4

Անդրե-Պյեր Ժինյակ, 3, Ռոդ Ֆանի, 26, Ռոմեյն Ալեսանդրինի, 70, Անդրե Այու, 76

«Լիոն» - «Բորդո»՝ 1:1

Նաբիլ Ֆեկիր, 9 – Էնցո Կրիվելի, 3

«Նանտ» - «Լորյեն»՝ 1:1

Յոհան Աուդել, 6 – Պապի Ջիլոբոջի, 4 (ինքնագոլ)

«Մոնակո» - «Մեց»՝ 2:0

Բերնարդո Սիլվա, 45, Վալեր Ջերմեյն, 88

«Բաստիա» - «Կան»՝ 1:1

Ֆլոյդ Այտե, 12 – Սլոան Պրիվատ, 10

«Գենգամ» - «Թուլուզ»՝ 2:1

Կրիստոֆ Մանդանե, 5, Կլաուդիո Բուվյե, 49 – Վիսամ Բեն Յադեր, 26 (11մ)

Հեռացում՝ Կրիստոֆ Կերբրատ, 60 («Գենգամ»)

«Նիցա» - «Լանս»՝ 2:1

Ջորդան Ամավի, 30, Դիդյե Դիգարդ, 77 – Յոան Տուժգար, 14

«Ռեյմս» - «Ռեն»՝ 1:0

Գաետան Շարբոնյե, 59 (11մ)

«Էվիան» - «Սենտ Էթյեն»՝ 1:2

Մաթյո Դուհամել, 42 – Մաքս Գրադել, 12, 82 (11մ)

Հեռացում՝ Կասիմ Աբդալահ, 90+4 («Էվիան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում