09:37  ,  7 մայիսի, 2015

Օլիմպիական չեմպիոնը դստեր ատամը հանել է նիզակի օգնությամբ

Տասնամարտի օլիմպիական չեմպիոն Բրայան Կլեյը նիզակի օգնությամբ հանել է իր դստեր ատամը:

«Ահա թե ինչի համար է պետք նիզակը, երբ դու ավարտել ես կարիերադ»,- թվիթերյան էջում գրել է մարզիկը՝ տեղադրելով տեսանյութ, փոխանցում է Bleacher Report-ը:

Բրայան Կլեյի խոսքով՝ այդ մտահաղացումը եղել է նրա աղջկանը: 35-ամյա ամերիկացին օլիմպիական չեմպիոն էր դարձել 2008-ին, իսկ 2004-ի Խաղերում գրավել էր երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում