12:35  ,  5 մայիսի, 2015

Մենի Պակյաոն կվիրահատվի եւ բաց կթողնի 9-12 ամիս

Ֆիլիպինցի Մենի Պակյաոն ուսի վիրահատության կենթարկվի այս շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է ESPN-ը:

36-ամյա բռնցքամարտիկն այդ վնասվածքը ստացել է Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ չեմպիոնական մենամարտից առաջ եւ ամերիկացու դեմ մենամարտել է վնասվածքով: Նախնական տվյալների համաձայն՝ Պակյաոյի վերականգնման համար կպահանջվի 9-12 ամիս:

Հիշեցնենք, որ WBA (Super), WBC եւ WBO վարկածներով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում Մեյվեզերը ֆիլիպինցուն հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 116:112, 116:112: Շատ մասնագետներ այս հանդիպումը որակել էին դարի մենամարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում