13:11  ,  5 մայիսի, 2015

NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստի լավագույն դրվագները

«Գոլդեն Սթեյտի» ամերիկացի խաղարկող Ստիվեն Կարին ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) այս կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, հաղորդում է NBA.com-ը:

Հարցման արդյունքում Կարին հավաքել է 1998 միավոր՝ արժանանալով 130 առաջին տեղերից 100-ին: Երկրորդ տեղը գրավել է «Հյուսթոնի» խաղացող Ջեյմս Հարդենը՝ 936 միավոր, իսկ եռյակը եզրափակել է «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը՝ 552 միավոր:

Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» առաջին բասկետբոլիստն է, ով արժանանում է նման պատվի: Ավարտված կանոնավոր առաջնությունում 27-ամյա ամերիկացու միջին արդյունավետությունը կազմել է 23.8 միավոր: Նա սահմամել է NBA-ի ռեկորդ՝ իրացնելով 286 3 միավորանոց նետում:

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Ստիվեն Կարիի 10 լավագույն դրվագները կանոնավոր առաջնությունում:

Հիշեցնենք, որ NBA-ում կանոնավոր առաջնությունն արդեն ավարտվել է եւ մեկնարկել է փլեյ-օֆֆը, որտեղ թիմերը հասել են 1/4 եզրափակիչ: «Գոլդեն Սթեյտը» հանդիպել է «Մեմֆիսին», որին հաղթել է առաջին խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում