10:35  ,  5 մայիսի, 2015

Գվարդիոլան «Բարսելոնայի» դեմ կխաղա 3 կենտրոնական պաշտպաններով

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է հնարավորինս ուժեղացնել պաշտպանությունն իր նախկին թիմ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Marca-ի համաձայն՝ մայիսի 6-ին Բարսելոնայում անցկացվելիք խաղում Գերմանիայի չեմպիոնը հանդես է գալու 3 կենտրոնական պաշտպաններով: Գվարդիոլան առաջնային մտածում է գոլ բաց չթողնելու մասին: 3 կենտրոնական պաշտպաններից երկուսը լինելու են Մեհդի Բենատիան ու Ժերոմ Բոատենգը, իսկ երրորդը՝ կամ իսպանացի Խավի Մարտինեսը, կամ բրազիլացի Դանթեն:

Հիշեցնենք, որ «Բավարիա» տեղափոխվելուց առաջ Գվորդիոլան 4 տարի գլխավորել է «Բարսելոնան», որի կազմում խաղացել է նաեւ ֆուտբոլային կարիերայի տարիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում