17:25  ,  7 մայիսի, 2024

Կարլսենն ու Նեպոմնյաշչին թիմակիցներ կլինեն ԱԱ-ում

Աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին թիմակիցներ կլինեն արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։

Գերմանացի գործարար Վադիմ Ռոզենշտեյնի ստեղծած WR Chess թիմում հանդես կգան նաեւ ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, գերմանացի Վինսենտ Կեյմերը, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը եւ չինացի Հոու Իֆանը։

Առաջնությունը կանցկացվի օգոստոսի 1-6-ը Աստանայում  (Ղազախստան)։ Մրցանակային հիմնադրամը կլինի 350 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում