12:47  ,  2 մայիսի, 2015

Մեյվեզեր vs Պակյաո. Կշռման արարողությանը Մայք Թայսոնը հարվածել է երկրպագուի

Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Ֆլոյդ Մեյվեզերի (ԱՄՆ) եւ Մենի Պակյաոյի (Ֆիլիպիններ) կշռման արարողությանը ներկա եղած ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը արմունկով հարվածել է մի երկրպագուի, որը փորձել է լուսանկարվել նրա հետ՝ չհարցնելով թույլտվություն:

Մեյվեզերի եւ Պակյաոյի մենամարտը տեղի կունենա մայիսի 2-ին (Երեւանի ժամանակով մայիսի 3-ին, 7:00-ին):

Պակյաոն 0.4 կգ թեթեւ է Մեյվեզերից: Ֆիլիպինցի բռնցքամարըիկի անձնական քաշը 65,8 կգ է, Մեյվեզերինը՝ 66,2 կգ:

Տասնամյակի լավագույն բռնցքամարտիկները կմենամարտեն առաջին անգամ: Վեց տարի կողմերը չէին կարողանում համաձայնության հասնել մենամարտի անցկացման պայմանների վերաբերյալ:

Պակյաոն պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ միակ բռնցքամարտիկն է, որն աշխարհի չեմպիոն է դարձել ութ քաշային կարգերում (թեթեւագույնից մինչեւ միջին): Երբեւէ պարտություն չկրած Ֆլոյդ Մեյվեզերը հեղինակավոր Ring պարբերականի վարկածով աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է անկախ քաշային կարգից (2005-2007, 2012-2014): Պակյաոն երրորդ տեղում է՝ զիջելով սուպերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English