11:51  ,  29 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Զգացողությունները հիասքանչ են (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Այն հիասքանչ զգացողությունները, երբ դու եզրափակիչում ես»,- ֆեյսբուքյան էջում գրել է 26-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին, իսկ 5 րոպե անց գոլային փոխանցում կատարեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ում գոլը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Գերմանիայի գործող գավաթակիր «Բավարիան» պարտվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում