22:20  ,  21 ապրիլի, 2015

«Վոլֆսբուրգի» առաջատարները չեն խաղա «Նապոլիի» դեմ

Գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպաններ Կեւին դե Բրույնեն ու Անդրե Շյուրլեն չեն մասնակցի իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի խաղին, հաղորդում է ակումբի թիվթերյան էջը:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն ունի ոտնաթաթի խնդիրներ, իսկ գերմանացին վնասել է ուսը:

«Նապոլի» - «Վոլֆսբուրգ» խաղը կկայանա ապրիլի 23-ին: Վոլֆսբուրգում իտալացիները հաղթել են 4:1 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով