21:16  ,  21 ապրիլի, 2015

Անգլիայում ամենաշատ աշխատավարձ վճարում է «Մանչեսթեր Յունայթեդը»

Անգլիայի Պրեմյեր լիգայում 2013/14 մրցաշրջանում ամենաշատ աշխատավարձ վճարել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ մրցաշրջանում Անգլիայի 20-ակի չեմպիոնի աշխատավարձի բյուջեն կազմել է 215.8 միլիոն ֆունտ ստերլինգ: Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթին», որը վճարել է 205 միլիոն ֆունտ աշխատավարձ: Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»՝ 192,7 միլիոն ֆունտ: Հնգյակում տեղ են գտել նաեւ «Արսենալը» (166,4 միլիոն) եւ «Լիվերպուլը» (144 միլիոն), հաղորդում է Press Association-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում