20:44  ,  20 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի «Մորդովիա» - «Սպարտակ» խաղում։ 3։1 հաշվով առավելության էր մոսկովյան թիմը։

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը գնահատվել է 6-ով։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին եւ դարձել գոլի հեղինակ։ «Սպարտակում» ամենաբարձր գնահատականը ստացել է դուբլի հեղինակ դարձած հոլանդացի կիսապաշտպան Կուինսի Պրոմեսը՝ 7,5։

Whoscored.com-ը Մովսիսյանի խաղին տվել է 6,7 գնահատականը, Պրոմեսի գործողություններին՝ 8,59։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում