10:07  ,  20 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստան vs Ուկրաինա

Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ապրիլի 20-ին կանցկացվի երկրորդ տուրը:

Անհաջող մեկնարկած Հայաստանի հավաքականը կհանդիպի ուկրաինացիներին, որոնք առաջին տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել էին Ռուսաստանի թիմին: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի շախմատիստները հանդես կգան սպիտակներով:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերները մեկնարկել էին Իսրայելի թիմից 1.5:2.5 հաշվով կրած պարտությամբ: Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Կանանց Հայաստանի հավաքականը Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում կհանդիպի ռուսներին:

Աշխարհի առաջնություն, երկրորդ տուր

Հայաստան – Ուկրաինա

Ռուսաստան – Կուբա

Հունգարիա – Չինաստան

Հնդկաստան – ԱՄՆ

Եգիպտոս – Իսրայել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում