10:35  ,  9 ապրիլի, 2015

Ռոնալդուի 300-րդ գոլը «Ռեալում» (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, աչքի ընկնելով «Ռայո Վալյեկանոյի» դեմ Պրիմերայի 30-րդ տուրի խաղում, բոլոր մրցաշարերում 300 գոլը խփեց Արքայական ակումբի կազմում:

Պորտուգալիայի հավաքականի ավագը 2009-ից է հանդես գալիս «Ռեալում», որի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի եւ Իսպանիայի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն խփել է 37 գոլ եւ ռմբարկուների ցուցակում 4 գնդակով գերազանցում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Ֆոտո՝ Daily Mail

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում