14:15  ,  9 հունիսի, 2012

«Ուդինեզեի» կիսապաշտպանը տեղափոխվեց Իսպանիա

Իտալական «Ուդինեզեի» ու Ռումինիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գաբրիել Թորժեն կարիերան կշարունակի Իսպանիայի Պրիմերայում:

Հաջորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա իսպանական «Գրանադայում»:

«Այս տարբերակն ավելի հարմար է Թորժեի համար: «Գրանադան» խաղում է 4-2-3-1 եւ 4-3-3 տակտիկական սխեմաներով, ինչը համապատասխանում է նրա խաղաոճին: Հաջորդ մրցաշրջանում Գաբրիելը կապացուցի իր բարձր կարգը»,- ռումինացի ֆուտբոլիստի գործակալ Կրիստիան Օպրիայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Գաբրիել Թորժեն 2011 թվականին Բուխարեստի «Դինամոյից» է տեղափոխվել «Ուդինեզե»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում