10:10  ,  28 մարտի, 2015

«Լիվերպուլը» դարձյալ մեկ ամսով կորցրեց Սթարիջին

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում վնասվածք ստացած Դանիել Սթարիջը խաղադաշտից կբացակայի մեկ ամիս, գրում է mirror.co.uk-ը:

«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվողի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի կտրվածք: Սթարիջը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նմանատիպ խնդիրների պատճառով նա բաց է թողել այս մրցաշրջանի մեծ մասը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է ընդամենը 11 խաղի եւ դարձել է 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում