19:22  ,  22 մարտի, 2015

Մատայի հաղթական դուբլն ու Ջերարդի արագ հեռացումը Լիվերպուլում (ֆոտոշարք)

Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում հանդիպեցին Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբներ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Մանչեսթերցիներն արտագնա հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Լիվերպուլում կայացած խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը:

Ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ «Լիվերպուլի» ավագ Ստիվեն Ջերարդը, ով 46-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ կոպիտ խաղի համար: Քիչ անց Մատան դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ կրկնապատկելով մանչեսթերցիների առավելությունը: 70-րդ րոպեին «Լիվերպուլի» անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը կրճատեց հաշիվը, սակայն դաշտի տերերին չհաջողվեց ստեղծել այլ գոլային պահեր ու փրկվել պարտությունից: Ավելացված ժամանակում հյուրերը մոտ էին նաեւ երրորդ գոլը խփելուն, սակայն անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով չորրորդն է, իսկ լիվերպուլցիները 54 միավորով եզրափակում են հնգյակը: 

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Դանիել Սթարիջ, 70 – Խուան Մատա, 14, 59

Հեռացում՝ Ստիվեն Ջերարդ, 46 («Լիվերպուլ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ույն Ռունի, 90+4  («Մանչեսթեր Յունայթեդ»)

Ֆոտո՝ Daily Mail


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում