Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կատակել է Պորտուգալիայի հավաքականում իր թիմակից Ռիկարդո Կուարեժմայի հետ:
Պորտուգալիայի հավաքականի ավագը փաթեթավորել է «Պորտուի» կիսապաշտպանի մեքենան, որի վրա պատկերել է իր՝ CR7 ապրանքանիշի տարբերանշանը: Կուարեժմայի ավտոմեքենան նմանվել է Ռոնալդուի խաղակոշիկին, գրում է Daily Mail-ը:
Այս օրերին պորտուգալացիները նախապատրաստվում են Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որը կկայանա մարտի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում