ԱՄՆ-ը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 24-ամյա ամերիկացի Ջերմել Չարլոյի դեմ մենամարտում հանդես կգա Հայաստանի գույներով կիսավարտիքով: Այդ մասին 28-ամյա բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում` տեղադրելով լուսանկար:
Մարտիրոսյանի եւ Չարլոյի միջեւ մենամարտը կայանալու է մարտի 28-ին Լաս Վեգասում:
WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը նախորդ անգամ ռինգ դուրս եկել է հոկտեմբերի 4-ին՝ 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով ամերիկացի Վիլի Նելսոնի նկատմամբ՝ 97:93, 97:93, 96:94:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում