Վանես Մարտիրոսյանը հանդես կգա «հայկական» կիսավարտիքով (ֆոտո)

14:20   26 մարտի, 2015

ԱՄՆ-ը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 24-ամյա ամերիկացի Ջերմել Չարլոյի դեմ մենամարտում հանդես կգա Հայաստանի գույներով կիսավարտիքով: Այդ մասին 28-ամյա բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում` տեղադրելով լուսանկար:

Մարտիրոսյանի եւ Չարլոյի միջեւ մենամարտը կայանալու է մարտի 28-ին Լաս Վեգասում:

WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը նախորդ անգամ ռինգ դուրս եկել է հոկտեմբերի 4-ին՝ 10 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով ամերիկացի Վիլի Նելսոնի նկատմամբ՝ 97:93, 97:93, 96:94:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։