23:41  ,  25 մարտի, 2015

Ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների դեմ Վոլոդյա Ֆրանգուլյանի հաղթական գոտեմարտերի տեսանյութերը

Լեհաստանում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում գերազանց մրցելույթով աչքի ընկավ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը  տպավորիչ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովի նկատմամբ՝ 6:0, իսկ կիսաեզրափակիչում 9։7 հաշվով պարտության էր մատնել թուրք Ռեջեպ Տոպալին։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ալիքը ներկայացրել է գոտեմարտերի տեսանյութերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում