01:33  ,  25 մարտի, 2015

Գրիգոր Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր

Լեհաստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճել է մեկ արծաթե մեդալ: 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը եզրափակիչում պարտվել է վրացի Զուրաբ Էրբոցոնաշվիլիին:

65 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նարեկ Սիրունյանը 2:10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Եվգենի Ժիրբաեւին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում