15:06  ,  23 մարտի, 2015

Հայկական հաղթանակ՝ Հավայան կղզիներում

Հայաստանը ներկայացնող Հովհաննես Գաբուզյանը նվաճել է Հավայան կղզիներում անցկացված շախմատային բաց մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հայ գրոսմայստերը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ գրավել է առաջին տեղը: Գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը 4,5 միավորով բաժանել է 2-4-րդ տեղերը, հաղորդում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում