19:14  ,  21 մարտի, 2015

Յուրա Մովսիսյանը դարձյալ մնացել է «Սպարտակի» փոխարինողների թվում

Հայտնի է Մոսկվայի «Սպարտակի» մեկնարկային կազմը «Տորպեդոյի» դեմ Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրորդ խաղն անընդմեջ մնացել է «Սպարտակի» փոխարինողների թվում, իսկ նրան կփոխարինի 19-ամյա Դենիս Դավիդովը:

«Սպարտակ». Ռեբրով, Պարշավլյուկ, Տասկի, Ժոաո Կարլոս, Ինսուրալդե, Չելստրիում, Գլուշակով, Անանիձե, Պրոմես, Էբերտ, Դավիդով:

Մարտի 21-ին Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» ստադիոնում անցկացվելիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում