15:53  ,  20 մարտի, 2015

Կլոպ. Հնարավոր է՝ երկրպագուները սուլում էին, քանի որ փոխարինեցի Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ընթացքում:

«Այժմ մենք ունենք մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիքը: Այս մրցաշրջանում Հենրիխը բախվեց դժվարությունների: Այո, «Յուվենտուսի» հետ հանդիպումը նա չանցկացրեց ամենաբարձր մակարդակով, բայց նույնը կարող եմ ասել նաեւ մյուս ֆուտբոլիստների մասին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հարցին, թե ինչու էին երկրպագուները սուլում Մխիթարյանի փոխարինման ժամանակ՝ Կլոպը պատասխանել է.

«Հնարավոր է՝ երկրպագուները սուլում էին, քանի որ ես փոխարինեցի Մխիթարյանին»:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» իտալական թիմին պարտվել է 0:3 հաշվով, Մխիթարյանը փոխարինվել է 63-րդ րոպեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում