12:11  ,  20 մարտի, 2015

Հայաստանի ազգային հավաքականի կազմը՝ Ալբանիայի դեմ

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալվելով Ալբանիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 24-ին՝ ժամը 16:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքական 

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան)

Գեւորգ Կասպարով («Միկա»)

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա)

Ռոբերտ Արզումանյան («Ամկար», Ռուսաստան)

Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան)

Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա)

Լեւոն Հայրապետյան («Փյունիկ»)

Տարոն Ոսկանյան («Փյունիկ»)

Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)

Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան («Տոբոլ», Ղազախստան)

Արթուր Եդիգարյան («Դինամո» Մինսկ, Բելառուս)

Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա) 

Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան)

Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա)

Գեւորգ Ղազարյան («Կերկիրա», Հունաստան)

Մարկոս Պիզելի («Ակտոբե», Ղազախստան)

Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա)

Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա)

Զավեն Բադոյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան)

Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան)

Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով