11:09  ,  20 մարտի, 2015

Եվրոպայի Մ-23 առաջնություն. Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց թիմի կազմը

Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի  առաջնությունում Հայաստանը կունենա հինգ մարզիկ: 59 կգ քաշային կարգում հանդես կգա Վազգեն Խաչատրյանը 66-ում՝ Գոռ Սիրեկանյանը, 75-ում՝ Կարապետ Չալյանը, 80-ում Սարգիս Քոչարյանը, 85-ում՝ Վաղարշակ Մինասյանը: Այդ մասին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությանը հայտնել է մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն  Լեւոն Ջուլֆալակյանը:

Մարտի 25-29 առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում ազատ ոճի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ուժերը փորձարկելու հնարավորություն է տվել  յոթ ըմբիշի, բացառությամբ գերշանր քաշային կարգի: Թիմում տեղ են գտել Արտակ Հովհաննիսյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Իշխան Պողոսյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում