17:41  ,  17 մարտի, 2015

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Սոչիում մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ ԱՄՆ-ը ներկայացնում է Տաթեւ Աբրահամյանը։

Առաջին տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղում է կուբացի Յանիետ Մարերո Լոպեսի հետ, Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն է ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։ Մկրտչյանը սպիտակ ֆիգուրներով է։ Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով մրցում է հնդիկ Դրոնավալի Հարիկայի հետ։

Օլիմպիական մրցակարգով անցկացվող առաջնությանը մասնակցում է 64 շախմատիստ։ Առաջնությունը կավարտվի ապրիլի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով