Այս հանգստյան օրերին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի բոլորը խաղերը: Տուրը գոլառատ ստացվեց եւ 4 խաղում գրանցվեց 12 գոլ:
Հիշեցնենք, որ այս տուրի արդյունքում «Փյունիկը» շրջանցեց «Ուլիսին» եւ 39 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Ուլիսն» ունի 38 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Գյումրիի «Շիրակը»՝ 31: Առաջատարները գյումրեցիներից մեկական խաղ պակաս են անցկացրել:
Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր
Մարտի 15
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2:1
Կամո Հովհաննիսյան, 33, Զավեն Բադոյան, 57 – Ժան-Ժակ Բուգուի, 23
«Գանձասար Կապան» - «Ալաշկերտ»՝ 2:3
Գեղամ Հարությունյան, 46, Նարեկ Բեգլարյան, 56 – Միհրան Մանասյան, 8, 20, Արման Հովհաննիսյան, 18
Մարտի 14
«Միկա» - «Բանանց»՝ 2:2
Գեւորգ Կարապետյան, 23, 25 – Նորայր Գրիգորյան, 50, Լյուբոշ Հանզել, 61
«Ուլիս» - «Արարատ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում