16:26  ,  7 մարտի, 2015

«Ալաշկերտ» - «Փյունիկ». Զավեն Բադոյանի գեղեցիկ գոլը հաղթական էր

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Փյունիկին» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Միակ գնդակը 65-րդ րոպեին շրջադարձ հարվածով խփեց կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը Բելառուսի «Գոմելից» է տեղափոխվել «Փյունիկ»:

«Փյունիկը» 36 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում առաջատար «Ուլիսին»:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0:1

Զավեն Բադոյան, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով