15:25  ,  6 մարտի, 2015

Յոահիմ Լյովը կմնա Գերմանիայի հավաքականում

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կշարունակի աշխատանքը բունդեսթիմում նաեւ 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո՝ Գերմանիայի հավաքականին պատրաստելով 2018թ. աշխարհի առաջնությանը, հաղորդում է Sportsmole-ը: Այս մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է մոտ ապագայում:

Ավելի վաղ նշվել էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է Լյովի ծառայություններով:

Կարլո Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվելու է 2016-ի ամռանը եւ հենց այդ ժամանակ Պերեսը կփորձի  պայմանագիր կնքել Լյովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում