Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դանիական «Ակադեմիսկի» հետ Անթալիայում անցկացված ստուգողական խաղի առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ինձ համար շատ կարեւոր էր գոլեր խփել առաջնության վերսկսումից առաջ: Թիմին անհրաժեշտ էր հաղթանակ տանել պաշտոնական խաղերի նախաշեմին: Հավաքի ընթացքում ամեն բան անցավ ծրագրվածի պես: Այժմ մենք պատրաստ ենք առաջնության խաղերին»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղով «Սպարտակն» ավարտեց թուրքական հավաքը, իսկ մարտի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպում կանցկացնի «Կրասնոդարի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում