12:43  ,  2 մարտի, 2015

Ռոնալդուի հերթական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի 25-րդ տուրի խաղում անվրեպ իրացնելով 11 մետրանոցը, սահմանել է ռեկորդ, հայտնում է Mister Chiping-ը:

Պորտուգալացի հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 5 մրցաշրջաններում անընդմեջ հատում է 30 գոլի սահմանագիծը Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների շարքում: Մինչեւ այս Ռոնալդուն 31, 34, 46 եւ 40 գոլ էր խփել Իսպանիայի նախորդ 4 առաջնություններում: 4 մրցաշրջաններում անընդմեջ նման ցուցանիշ գրանցել են Դեյվ Հելիդեյը, Ջիմի Գրիվզը եւ Լիոնել Մեսին:

Բացի այդ, Ռոնալդուն 45-րդ անվրեպ 11 մետրանոցն իրացրեց Պրիմերայում եւ հավասարվեց հոլանդացի Ռոնալդ Կումանին: Այդ ցուցանիշով նրանց գերազանցում է միայն Հուգո Սանչեսը, ով Իսպանիայի առաջնությունում 56 գոլ է խփել 11 մետրանոցից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում